Իսրայելի զինվորները, ի պատասխան հրթիռի արձակման, հարձակում են գործել ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ

05:43 • 28.03.20

Իսրայելի պաշտպանության բանակը ուրբաթ երեկոյան օդային և ցամաքային հարվածներ է հասցրել իսլամական ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքների և դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի տարածք հրթիռի արձակման: Այս մասին հաղորդվում է իսրայելական բանակի կայքում, գրում է ТАСС-ը: 

«Ի պատասխան հրթիռային հարվածի, որն այսօր տեղի ունեցավ Գազայի հատվածից Իսրայելի տարածքի վրա ուղղությամբ, ՑԱԽԱԼ-ի ինքնաթիռներն ու տանը հարձակում են գործել ահաբեկչական ՀԱՄԱՍ գործակալության համար  օգտագործվող դիքերի և ենթակառուցվածքների ուղղությամբ՝ Գազայի հատվածի հյուսիսայի մասում»,- նշվում է բանակի մամուլի ծառայության հայտարարությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաղեստինյան ծայրահեղականները Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռ են արձակել: