Նյու Յորքում ամեն 17 րոպեն մեկ կորոնավիրուսից մահանում է մեկ մարդ. New York Post

22:37 • 28.03.20

Վերջին երկու օրվա ընթացքում Նյու Յորք քաղաքում ամեն 17 րոպեն մեկ կորոնավիրուսից մեկ բնակիչ է մահանում: Ինչպես հայտնում է New York Post-ը, այս մասին վկայում են վիճակագրական տվյալները:

Նշվում է, որ հինգշաբթի և ուրբաթ կորոնավիրուսից 84-ական մարդ է մահացել Նյու Յորքում: Վարակման դեպքերի ցուցանիշը ևս աճում է:

Նյու Յորք նահանգում վերջին տվյալներով վիրուսից վարակվել է 53 318 մարդ, որը կազմում է ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թվի գրեթե կեսը: Նահանգում կորոնավիրուսից մահացել է 728 մարդ: