Ռուսաստանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային առաջարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ բանաձև ընդունել. Life.ru

02:38 • 28.03.20

Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցում համերաշխության մասին բանաձևի ընդունման նախաձեռնություն է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա: Այս մասին Life.ru-ի փոխանցմամբ, հաղորդվում է կազմակերպությանը կից ՌԴ մշտական ներկայացուցչության կայքում:

«Ռուսաստանի նախաձեռնած բանաձևը, մասնավորապես, նախատեսում է համավարակի դեմ պայքարում ԱՀԿ-ի առաջնային դերակատարման ճանաչումը, միասին և ԱՀԿ-ի հետ պայքարելու համար պետությունների համաձայնությունը»,- նշվում է հաղորդագրությունում:

Ռուսաստանը նաև առաջարկում է հրաժարվել առևտրային պատերազմներից և միակողմանի պատժամիջոցներից, հակազդել առաջին անհրաժեշտության պարագաների հարցում ֆինանսական սպեկուլյացիաներին աջակցություն տրամադրել CoViD-19-ից ամենաշատը տուժած երկրներին, հատկապես զարգացող և ընդունել հիվանդության մասին հավաստի և գիտականորեն հիմնավորված տեղեկատվության տարածման անհրաժեշտությունը: