Տրամաբանությունն ընդհանրապես համաճարակի դեմ պայքարն է. փոխոստիկանապետը՝ տաքսիներում մարդկանց քանակի սահմանափակման մասին
Ես կարծում եմ, որ պարտադիր անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիներն իմանան, թե ինչ բան է պատասխանատվության զգացումը, այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք պարտադիր է լրացնել ձևաթուղթը, երբ քաղաքացին տան մոտակայքում գտնվող խանութն է գնում:
«Իրենք պետք է ցանկացած տեղ գնալիս լրացնեն այդ թեթրիկը և պետք օբյեկիվություն մտցնել: Իրենք պետք է գրեն ուր են գնում երբ են վերադառնում, կապ չունի դա իրեցն տանից հարյուր մետր է հեռու, թե հինգ կիլոմետ»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախի ընտրություններով պայմանավորված Արցախ լրագրողների մուտքին, փոխոստիկանապետը ասաց, որ լրագրողների մուտքը Արցախ ազատ է, և եթե երկուր-երեք հոգով լինելու դեպքում նրանց թույլ կտրվի մուտք գործել Արցախ:
Ինչ վերաբերում է հարցին, թե արտակարգ դրության պահանջներից մեկն այն է,որ տաքսիներում առավելագույնս երկու քաղաքացի պետք է լինի՝ ներառյալ վարորդը, իսկ հասարակական տրանսպորտը ուղևորներով լիքն է լինում, որն է դրա տրամաբանությունը, փոխոստիկանապետն ասաց, որ տրամաբանությունը ընդհանրապես համաճարակի դեմ պայքարն է:










