Թրամփը ստորագրեց Covid-19-ի դեմ պայքարին ուղղված 2 տրիլիոն դոլարի չափով աջակցության մասին պատմական օրենքը. CNN

01:50 • 28.03.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է COVID-19-ի դեմ պայքարում տնտեսության խթանման համար 2 տրիլիոն դոլար հատկացնելու մասին օրենքը, որն ավելի վաղ հաստատել էր Կոնգրեսը: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Հաղորդվում է, որ այս օրինագիծն ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր ֆինանսական աջակցությունը տրամադրող փաթեթն է:

Այս միջոցներն ուղղվելու են տնտեսության մեջ կապիտալի կուտակմանը, ԱՄՆ քաղաքացիներին աջակցելուն, փոքր բիզնեսի համար վարկային ծրագրեր և արդյունաբերության, քաղաքների և նահանգների համար հիմնադրամ ստեղծելուն: