Դաշնակցությունն իրականացրել է ամենակարևոր հայապահպան աշխատանքը, եթե թվարկենք՝ այբուբենը, եկեղեցին և դաշնակցությունը. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում տեղի է ունենեցող Արցախի նախագահի թեկնածուների բանավեճին թեկնածուներից Դավիթ Իշխանյանը ցանկացավ լսել Արայիկ Հարությունյանի գնահատականը դաշնակցության ներուժի և երկրի զարգացման գործում դաշնակցության ներգրավվածության մասին:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ առիթ ունեցել է շնորհակալություն հայտնելու դաշնակցությանը ոչ միայն 88 թվականին զենքի մատակարարման, այլ ընդհանուր հայապահպանության համար, քանի որ այդ հարցում դաշնակցության դերը անգնահատելի է:
«Դաշնակցության դերը վերջին 120 տարվա ընթացքում շատ կարևոր էր, իրականցրել են ամենակարևոր հայապահպան աշխատանքը, երևի որ թվարկելու լինենք՝ այբուբենը, եկեղեցին և դաշնակցությունը:
Դաշնակցության դերը մեծ է լինելու՝ անկախ նրանից, թե ինչպիսին է լինելու քաղաքական դասավորվածությունը, ցանկացած ընտրված ղեկավարություն նախագահ ոչ միայն ստիպված է լինելու, այլ սիրով է համագործակցելու դաշնակցության հետ»,- ասաց նա:










