Արցախի նախագահի թեկնածուները մասնակցեցին հեռուստաբանավեճի (տեսանյութ)
Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում ունեցավ Արցախի նախագահի թեկնածուների բանավեճը։
Հիշեցնենք, որ ընդամենը երկու օրից՝ մարտի 31-ին, Արցախում կանցկացվեն համընդհանուր ընտրություններ, այսինքն՝ նույն օրն Արցախում կանցկացվեն նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ։
Արցախի նախագահական ընտրությունների համար առաջադրվել է 14 թեկնածու, այդ թվում՝ Վիտալի Բալասանյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Աշոտ Ղուլյանը և այլք։










