Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի հայտարարությունը:
«Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռներն անցել են 230 կմ՝ 30 կմ առավելագույն բարձրության վրա»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սա արդեն չորրորդ փորձարկումն է ամսվա սկզբից: Մինչ այդ Հյուսիսային Կորեան հրթիռներ էր արձակել մարտի 2-ին, մարտի 9-ին և մարտի 21-ին: Նախորդ հրթիռների արձակմանը դիտելու էր գնացել նաև երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը մի շարք գեներալների հետ ուշիուշով խոտածածկ տարածքից մարտի 21-ին հետևել էր իրադարձություններին։










