Նյու Յորքում յուրաքանչյուր 17 րոպեի ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մեկ մարդ է մահանում. New York Post

03:41 • 29.03.20

New York Post պարբերականի լրագրողը յուրահատուկ հաշվարկ է կատարել և պարզել, որ վերջին երկու օրերի ընթացքում Նյու Յորքում յուրաքանչյուր 17 րոպեի ընթացքում մեկ հիվանդ է մահանում՝ «կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբ» ախտորոշմամբ:

Նշվում է, որ ուրբաթ օրվանից Նյու Յորքի հիվանդանոցում կտրուկ աճել է մահերի թիվը՝ հասնելով 450-ի: Վարակված է 26 697 բնակիչ: Նրանցից 5250-ի հոսպիտալացվել են, իսկ 1175-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Հավելենք, որ վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում վարակված է ավելի քան 123 000 մարդ: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 19 145 դեպք, մահացել է 506 մարդ: