Մահացել է կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

13:00 • 29.03.20

Այսօր` մարտի 29-ին Կրակովում, 86 տարեկան հասակում մահացել է լեհ անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով Polska Times պարբերականին:

Պարբերականը մանրամասներ չի ներկայացնում:

Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933թ․ Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Դեմբիցա քաղաքում, փաստաբանի ընտանիքում: 1960թ․ «8'37» ստեղծագործության համար Պենդերեցկին Փարիզում արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Tribune Internationale des Compositeurs կազմակերպության մրցանակին: Իր առաջին սիմֆոնիան կոմպոզիտորը գրել է 1973թ․: