Ռուսաստանում 15-ամյա դեռահասը վրաերթի է ենթարկել իր հասակակցին, ապա ընկել է փոսն ու մահացել

01:56 • 29.03.20

Ռուսաստանի Լենինգրադի շրջանում 15-ամյա դեռահասը մարտի 28-ին ВАЗ-2105 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իր հասակակցին, որից հետո չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը, ընկել է փոսը: Ավտոմեքենան շրջվել է, վարորդը տեղում մահացել է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Նշվում է, որ վրաերթի ենթարկված դեռահասը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Իսկ ահա ղեկի դիմաց գտնվող դեռահասի մարմինը փրկարարները կարողացել են դուրս բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ: Միջադեպի հանգամանքները պարզվում են: