Կոտայքի մարզում ՌԴ 45-ամյա քաղաքացին բեռնատար-կցորդիչով բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. Shamshyan.com
Մարտի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 45-ամյա Ալան Բասաևն իր վարած Fret Lander մակնիշի B427 TK 15 RUS համարանիշի բեռնատար կցորդիչով Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Եղվարդի կամրջի մոտ, բախվել է կապիալ կառուցվող կամրջի լուսային ցուցանակներին, այնուհետեև՝ բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










