Կոտայքի մարզում 33-ամյա վարորդը Hyundai-ով «Արծվի թևերի» մոտ բախվել է արգելապատնեշներին և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում. Shamshyan.com

20:51 • 29.03.20

Այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Մարամ Մ.-ն իր վարած Hyundai մակնիշի 35 QR 220 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Արծվի թևերի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով` հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բախեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խումբը, ովքեր քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ ավտոմեքենան հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել անվտանգ վայր:

Նշվում է, որ վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: