Սիրիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը. РИА Новости

23:45 • 29.03.20

Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության առաջին դեպքի մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով «ՍԱՆԱ» սիրիական պետական գործակալությանը:

«Կինը մահացել է վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելուց անմիջապես հետո: Հետազոտություն անցկացնելուց հետո պարզվել է, որ նա հիվանդ է եղել կորոնավիրուսով»,- ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:  

Այսօրվա դրությամբ՝ Սիրիայում կորոնավիրուսով վարակման 5 դեպք է գրանցվել պաշտոնապես: Երկրում մարտի 25-ից պարետային ժամ է հայտարարվել: Փակվել են մարդկային զանգվածային հավաքման վայրերը, օդանավակայարանները, նավահանգիստները և ցամաքային սահմանները: Մինչև ապրիլի 16-ն արգելափակվել է քաղաքացիների տեղաշարժը նահանգների միջև: