Հայտնի են դարձել Նեթանյահուի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանի արդյունքները. ТАСС
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա մոտ շրջապատի անձանց՝ կորոնավիրուսի թեստերի պատասխանը բացասական է եղել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է վարչապետի գրասենյակը:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվել էր, Նեթանյահուն ինքնամեկուսացման մեջ է գտնվում: Մեկուսանալու որոշում վերջինս կայացրել էր, երբ հայտնի էր դարձել, որ նրա խորհրդականներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Իսրայելի վարչապետը նախորդ անգամ կորոնավիրուսի թեստ էր հանձնել մարտի 15-ին:
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4695-ի, մահացածներինը՝ 16-ի:










