Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

22:58 • 30.03.20

«Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ պաշտպանութան նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»,- հայտնել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ հայ դիրքապահներն այսօր Տավուշում դիվերսիոն ներթափանցման փորձ էին կանխել, որի հետևանքով երկու հայ զինծառայող էր թեթև վիրավորում ստացել: