Գերմանիայի Հեսսեն երկրամասի ֆիննախարարն ինքնասպան է եղել՝ «կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի» պատճառով. The Local
Գերմանիայի Հեսսեն երկրամասի ֆինանսների նախարար Թոմաս Շեֆերն ինքնասպան է եղել՝ մտահոգվելով կորոնավիրուսի պատճառով տնտեսական ճգնաժամը հաղթահարելու խնդրով: Այս մասին հայտնում է The Local-ը՝ հղում անելով երկրամասի վարչապետ Ֆոլքեր Բուֆյեին:
Հաղորդվում է, որ 54-ամյա նախարարի մարմինը հայտնաբերվել է շաբաթ` երկաթգծերի մոտակայքում: Քննիչների վարկածով՝ նախարարն ինքնասպան է եղել:
«Մենք ցնցված ենք, անկարող ենք հավատալ և ամենից առաջ անչափ տխուր ենք»,- ասել է Բուֆյեն՝ ցավակցություն հայտնելով գործչի հարազատներին: Նա նշել է, որ Շեֆերը շատ մտահոգ էր վերջին օրերին:
Վերջին տվյալների համաձայն՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 62 095 մարդ, մահացել՝ 525-ը:










