Հասկանալի չէ՝ ինչ է տալու պետությանը տվյալը, թե երկու անձ երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Հասկանալի է, որ բջջային սիմ քարտերի միջոցով տեղորոշման ճանապարհով պետությունը կարող է հասկանալ, թե որ երկու անձը կամ երկու և ավեի անձինք են գտնվել միևնույն տարածքում, որ հնարավոր լինի համաճարակը կանգեցնել, տեղորոշման պահը հասկանալի է, բայց ինձ հասկանալի չէ՝ ինչ է տալու պետությանը տվյալը, տեղեկությունը, թե երկու անձ, մեկը՝ Նոր-նորքից, մյուսը՝ Հարավարևմտյան թաղամասից, երբ և քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել: Այս մասին ԱԺ-ում համաճարակի հետևանքով անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց. «Զանգի կարևորությունը հետևյալն է՝ եթե ինձ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նախորդ 14 օրվա ընթացքոիմ իմ լոկացիան բավարար չէ ինձ հետ շփվածներին բացահայտելու համար, որովհետև շփման շրջանակը լայն է: Հետևաբար 14 օրվա ընթացքում իմ կատարած զանգերի, կոնտակտների վերհանումը, նրանցից հեռախոսազանգի միջոցով ճշտելը՝ արդյոք նրանք հանդիպել են ինձ այսինչ ամսաթվից այսինչը կարևոր է»:
Նրա խոսքով՝ և տեղորոշան, և զանգերի կատարման տվյալները մի կենտրոնում գեներացնելը կնպաստի, որ այդ վիճակագրական տվյալների հիման վրա իրավասու մարմինները կարողանան միջոցառումներ ձեռնարկել և իրականցնել:
ԱԺ նախագահն էլ նշեց, որ իր մոտ տպավորությյուն է, որ այդ միջոցառումը ավելորդ է այս իրավիճակի և մեր երկրի համար: Նա հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ կսահամանփակի կառավարության հնարավորույթունները, եթե ԱԺ-ն առաջարկի առայժմ ձեռնպահ մնալ այս կարգավորումից:
Նախարարն էլ նշեց, որ ՏՏ ոլորտի մանսագետների կարծիքների հիման վրա է մշակվել նախագիծը, և այն իրենց համար ինքնանպատակ չէ:










