ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 140 000-ը, մահացածներինը՝ 2400-ը. CNN

19:50 • 30.03.20

Միացյալ Նահանգներում կորոնավիրոսով վարակման առնվազն 140 570 դեպք է արձանագրվել: Ինչպես հայտնում է CNN-ը, այս տվյալները հաստատվել են հանրային առողջապահական համակարգերի միջոցով անցկացված թեստավորման արդյունքում:

Բացի այդ հաղորդվում է, որ Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 2443 մարդ: Վիրուսը տարածվել է բոլոր 50 նահանգներում, Վաշինգտոնի շրջանում, ինչպես նաև ԱՄՆ-ին պատկանող այլ տարածքներում:

Մահվան դեպքեր չեն գրանցվել Վայոմինգ և Հավայի նահանգներում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նավատորմին պատկանող հիվանդանոցային նավը մոտենում է Նյու Յորքի ափերին՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարին: Այն համալրված է 1000 հիվանդանոցային մահճակալներով, սարքավորումներով համալրված հիվանդասենյակներով, լաբորատորիայով:

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 740 000-ը, մահացածներինը՝ 35 000-ը: