Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 482-ի

11:55 • 30.03.20

Հայաստանում մարտի 30-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 58 դեպք, այս մասին տեղեկանցում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նշենք, որ Հայստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 482 է:

Ալինա Նիկողոսյանը նաև տեղեկացրել է, որ նրանցից 25-ը գտնվել են կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր են: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է: 

Մարտի 29-ի դրությամբ կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել մահվան ելքով 3 դեպք: 

Առողջապանության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության նիստին տեղեկացրել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հաստատված 58 դեպքի մեջ կա նաև բուժաշխատող, մեկ դեպք էլ բանակից է։: