Եթե առողջապահության նախարարը «Ֆեյսբուքում» չարաճճիություններով զբաղվելու փոխարեն, գործով զբաղված լիներ, այսօր չէինք ունենա այս նախագծի պարտադիր անհրաժեշտությունը. Լուսինե Բադալյան (տեսանյութ)
Այսօր առավոտյան գործընկերերս ցույց տվեցին, որ ՀՀ առողջապահութան նախարարը երեկվա իմ հարցազրույցերից մեկի վերնագիրը, որն արդեն մանիպուլացված էր, ծաղրի առարկա է դարձրել «Ֆեյսբուքում»: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսիեն Բադալյանը:
«Ես ուզում եմ նախարարին, ընդհանրապես բոլորին, վերահաստատել այն, ինչ ես երեկ ասել եմ: Ու մի փոքրիկ «սպռավչկա» նախարարի ու մնացած մարդկանց համար, ովքեր չեն հասկանում, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և հետևաբար մահացածից դիահերձման ժամանակ վարակ չի կարող անցնել, քանի դիակը չի հազում, չի շնչում, չի փռշտում»,- ասաց նա:
Պատգամավորը նախարարին առաջարկեց ֆեյսբուքյան չարաճճիությունների ու վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն, ոլորտին և նախագծին վերաբերող հարցազրույցները լսել ամբողջությամբ, հնարավոր է՝ շատ բան սովորի: «Եթե հանկարծ ես մի օր որոշեմ բոլոր Ձեր սխալները, պարոն նախարար, մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվերակության կամ էլ այստեղից հայտնել հետևանքները՝ Ձեզ հաճույք չեն պարգևի: Քննադատությանը պետք է ինչ-որ կերպ դիմանալ և հիշել, որ ԱԺ ցանակացած պատգամավոր կարող է արտահայտել ցանկացած միտք, քննադատել ցանակցած նախագիծ, և որևէ մեկը իրավունք չունի դրա համար նրան ծաղրելու: Եթե Առողջապահության նախարարը «Ֆեյսբուքում» չարաճճիություններով զբաղվելու փոխարեն, գործով զբաղված լիներ, շատ հանրավոր է, որ այսօր մենք չունենայինք այս նախագծի պարտադիր անհրաժեշտությունը»,- շեշտեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ Լուսինե Բադալյանը 24news.am կայքին տված հարցազրույցում անդրադարձել էր ԱԺ-ում քննարկվող օրինագծին, որով արգելվելու էր կորոնավիրուսով վարակված հիվանդների դիահերձումը:
Ավելի ուշ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան «սթորիում» տեղադրել էր այդ նյութը, որը վերնագրված էր՝ «Դիակն ինչպե՞ս է վարակակիր համարվելու, եթե չի շնչում», ու հարցում էր կազմակերպել՝ գրելով՝ «Շնչո՞ւմ է, թե՞....»:










