Կորոնավիրուսով հաստատված ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա

00:00 • 31.03.20

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա: Այս մասին գրում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջը և նշում, որ 49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։