Չեչնիայում երիտասարդին ստիպել են ներողություն խնդրել մեքենայով հակագազով երթևեկելու համար (տեսանյութ)
Չեչնիայի Գուդերմես քաղաքի բնակչին ստիպել են մեքենայով հակագազով երթևեկելու համար ներողություն խնդրել։ Պետավտոտեսչության տեղական բաժնի ղեկավար Արսլան Վագապովի հետ տղամարդու խոսակցության տեսանյութը հրապարակվել է «chp.chechenya» ինստագրամյան ալիքում։
Վագապովը նշել է, որ հակագազ կրելը «կարանտինի պայմաններում Ռամզան Կադիրովի գլխավորությամբ չեչենական ղեկավարության ներդրած ջանքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է»։
Երիտասարդը ներողություն է խնդրել, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Ռամզան Կադիրովին կորոնավիրուսի տարածման դեմ Չեչնիայի իշխանությունների ձեռնարկած միջոցառումների համար։
Տեսանյութը՝ այստեղ:










