Կորոնավիրուսի վարակման առաջին դեպքն է գրանցվել Վատիկանի կարդինալներից մեկի մոտ. ТАСС
Վատիկանի 66-ամյա կարդինալ Անջելո Դե Դոնատիսայի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Հռոմի փոխանորդությանը:
Նշվում է, որ կարդինալին տեղափոխել են մայրաքաղաքի «Ջեմալլի» կլինիկա:
«Պրելատի վիճակը բավարար է, նրան հակաինֆեկցիոն թերապիա են նշանակել»,- ասվում է հաղորդագրությունում:
Նաև նշվում է, որ հոգևորականը վերջին ժամանակներում շփում չի ունեցել Հռոմի պապի հետ:
Ընդհանուր առմամբ Վատիկանում կորոնավիրուսով վարակման 6 դեպք է գրանցվել: Վարակվածներից ոչ ոք Հռոմի պապի և վերջինիս մտերիմ շրջապատի հետ չի հաղորդակցվել:










