Դադարեցվել է Արմավիրի մարզի մի քանի համայնքի գազամատակարարումը

17:52 • 31.03.20

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 31-ին ժամը 16.00-ից մինչև ժամը 19.00-ն դադարեցվել է Արմավիրի մարզի Նոր Արմավիր, Նոր Կեսարիա, Նալբանդյան և Նոր Ամասիա համայնքների գազասպառողների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը: