Մեծ Բրիտանիայում հարազատի հուղարկավորությանն այցելած 17 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել կամ կասկածվում (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Հեյլսոուեն քաղաքում հարազատի հուղարկավորությանն այցելած 17 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել կամ կասկածվում, գրում է metro.co.uk կայքը։
Հրատարակության տեղեկությունների համաձայն՝ 86-ամյա կինը մահացել է փետրվարի 9-ին՝ կորոնավիրուսով վարակվելու հետևանքով։ Մարտի սկզբին հանգուցյալի ընտանիքը որոշել է թաղման արարողություն կազմակերպել, որին հրավիրվել են ընտանիքի ամենամոտ անդամները՝ 17 մարդ։
Հուղարկավորությունից հետո, մարտի 13-ին հանգուցյալի 65-ամյա ազգականուհին հիվանդացել և մահացել է, ենթադրությունների համաձայն՝ կորոնավիրուսից։ Այնուհետև ընտանիքի մնացյալ անդամները նույնպես հայտնել են, որ վարակվել են՝ հավանաբար օրեր առաջ այցելած հուղարկավորության արարողության ժամանակ։
Ընտանիքի անդամները կոչ են անում մարդկանց հետևել սոցիալական հեռավորությանը և անվտանգության համար տանը մնալ։














