Իրանում ալկոհոլային թունավորումից մահացել է 320 մարդ

19:22 • 31.03.20

Իրանում ավելի քան 3100 մարդ թունավորվել է սպիրտից, ալկոհոլային թունավորման զոհ է դարձել 320 մարդ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջանապուրը:

«Այսօրվա դրությամբ՝ ալկոհոլային թունավորում ունեցող 3117 հիվանդ կա, նրանցից 1066-ը հոսպիտալացված են: Ցավոք, 320 մարդ մահացել է»,- ասել է Ջահանպուրը:

Իրանում, որտեղ արգելվում է ալկոհոլի օգտագործումը, կա մեթիլ սպիրտի արտադրություն, և կորոնավիրուսի տարածման ֆոնին ավելացել են սպիրտով թունավորման դեպքերը։ Մեթիլ սպիրտը մարդիկ օգտագործում են որպես կորոնավիրուսի վարակը «կանխարգելող միջոց»:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսից մահացել է 2898 մարդ, վարակակիր է 27 051-ը: Ապաքինվել է 14 656 մարդ: