«Աշխարհի առաջնորդներն իրենց քաղաքացիների հաշիվներին գումար են փոխանցում, Էրդողանն իր հաշվեհամարն է տալիս քաղաքացիներին, որ գումար փոխանցեն». Կարո Փայլան
Կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած դրամահավաքը քննադատության է արժանացել Թուրքիայի մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից: Հարցին Facebook-ի իր էջում անդրադարձել է նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը:
«Աշխարհի առաջնորդներն իրենց քաղաքացիների հաշիվներին գումար են փոխանցում, Էրդողանն իր հաշվեհամարն է տալիս քաղաքացիներին, որ նրանք գումար փոխանցեն»,-գրել է Փայլանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր 7 ամսվա աշխատավարձը նվիրաբերել է կորոնավիրուսից տուժած քաղաքացիների օգնությանը: Թուրքիայի նախագահը, այսպիսով, մարտի 30-ին մեկնարկել է Ազգային համերաշխության նախաձեռնությունը: Թուրք առաջնորդի նախաձեռնությանը միացել են կառավարության անդամներն ու օրենսդիրները, որոնք նվիրաբերել են շուրջ 5,2 միլիոն թուրքական լիրա (791 000 դոլար):










