ԱՄՆ-ում կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 1 միլիոն թեստավորում է իրականացվել. Թրամփ
ԱՄՆ-ում կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 1 միլիոն թեստ են հանձնել: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է РБК-ն՝ հղում տալով USA Today-ին:
«Թեստավորման քանակն անհավատալի էր»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ մոտ օրերս երկրում կարագացնեն թեստավորման տեմպը:
Թրամփի խոսքով՝ առաջիկա ամիսը ոչ հեշտ, բայց շատ կարևոր կլինի. «Այս պատերազմում հաղթանակի համար մեզանից յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ Թրամփը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ը 100 միլիոն դոլարի չափով բժշկական օգնություն է հատկացրել Իտալիային:










