«Յանդեքսը» մշակել է տարբեր քաղաքներում ինքնամեկուսացման ինդեքս, որտեղ Երևանը վերջին օրերին դրական միտում է արձանագրել

17:02 • 31.03.20

«Յանդեքսը» իր բոլոր ծառայությունների և քարտեզների տվյալների հիման վրա մշակել է ինքնամեկուսացման ինդեքս, որով տարբեր քաղաքներում ինքնամեկուսացման աստիճանը գնահատվում է գնահատվում է 5 բալանի սանդղակով․ որքան ինդեքսը բարձր, այնքան էլ ինքնամեկուսացման ցուցանիշն է բարձր։

Ըստ այդմ երևում է, որ Երևանում վերջին շաբաթում ինքնամեկուսացման ցուցանիշը բարելավվել է ու դրական միտում ունի:

Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով այս ցուցիչը:

 «Սկզբնական շրջանում (02.03-ից) ինքնամեկուսացման ինդեքսը բավականին ցածր էր։ Այնուհետև ցուցանիշները սկսում են բարելավվել, իսկ վերջին շաբաթում, համեմատելով պատկերում բերված այլ քաղաքների հետ, արձանագրվում է զգալիորեն տարբերություն՝ դրական միտումով։

Անհանգստացնում է, որ վերջին կիրակի- 29․03-ից հետո ինդեքսը կրկին նվազում է։ Հասկանալի է, որ շաբաթվա ընթացքում մարդիկ կրկին ակտվիություն են ցուցաբերում, աշխատանքի են գնում, սակայն, պետք է նվազեցնել այդ մարդկանց թիվը, և փորձել պահպանել հնարավորինս բարձր ցուցանիշ։ Այսինքն՝ ավելի մեծ ջանքեր գործադրել ինքնամեկուսացման ռեժիմը պահպանելու ուղղությամբ։

Էս գրաֆիկից երևում է, որ ինքնամեկուսացումը դե ֆակտո ընդամենը վերջին 3-4 օրն է, ինչ սկսվել է աշխատել։

Սրա արդյունքը մենք կտեսնենք շաբաթներ անց, բայց որ այն լինելու է, անձամբ ես կասկած չունեմ»։