Մոնակոյի Ալբեր II իշխանն ապաքինվել է կորոնավիրուսից. Life.ru
Մոնակոյի Ալբեր II իշխանն ապաքինվել է կորոնավիրուսից, դուրս եկել կարանտինից և վերադարձել ընտանիքի մոտ: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ մեջբերելով իշխանի գրասենյակի մամլո հաղորդագրությունը:
«Բժիշկները, որոնք իշխանի՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո հետևում էին նրա առողջական վիճակին, թույլ են տվել դուրս գալ կարանտինից: Հաղորդվում է, որ նա ապաքինվել է և գտնվում է լավ վիճակում»,- գրված է հայտարարությունում:
Ալբեր II-ի վարակման մասին հայտնի էր դարձել մարտի 19-ին: Չնայած մեկուսացմանը, նա շարունակում էր աշխատել իր գրասենյակից: Իշխանը հայտնել էր, որ հիվանդությունն իր մոտ ուղեկցվել է բավական թեթև ախտանշաններով:










