Ալժիրում նախագահի համաներմամբ ավելի քան 5000 բանտարկյալների ազատ կարձակեն

19:42 • 01.04.20

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբբունը հրամանագիր է ստորագրել ավելի քան 5000 կալանավորների համաներման մասին:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին, ստացված տեղեկության համաձայն նախագահի համաներմամբ «ազատ կարձակվի 5037 մարդ, որոնք գտնվում են տեղի բանտերում»:

Ալժիրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 25-ին: Ներկա պահին երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակման ավելի քան 700 դեպք է արձանագրվել, ավելի քան 40 մարդ մահացել է:

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվող տեղեկության համաձայն՝ Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5000-ը: