Հոնկոնգում ընտանի կատուն վարակվել է կորոնավիրուսով. RT
Հոնկոնգում ընտանի կատվի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է ցույց տվել, կենդանին ամենայն հավանականությամբ վարակվել է տիրոջից: Այս մասին տեղեկացնում է rt.com կայքը:
Մարտի 30-ին կատվին տեղափոխել են կենդանիների կարանտինային կենտրոն այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրա 25-ամյա տիրուհին վարակվել է կորոնավիրուսով: Կատուն ոչ մի ախտանշան չի ունեցել, սակայն նրանից վերցված թեստը դրական պատասխան է ցույց տվել:
«Կատուն հիվանդության ոչ մի նշան չի ունեցել»,-տեղեկացրել է Հոնկոնգի գյուղատնտեսության և ձկնային տնտեսության վարչության ներկայացուցիչը:
Մարտի 31-ի դրությամբ Հոնկոնգում կարանտինի ռեժիմում են գտնվել կամ շարունակում են գտնվել 27 շուն և 15 կատու: Նրանցից 4-ն արդեն վերադարձել է տուն:
Այս ամիս Հոնկոնգում կորոնավիրուս էր հաստատվել նաև երկու շան`շպիցի և գերմանական հովվաշան մոտ: Պոմերանյան շպիցը կարանտինից դուրս գալուց երկու օր հետո սատկել էր, բայց դա կապված էր եղել ոչ թե հիվանդության, այլ նրա տարիքի հետ, շունն արդեն 17 տարեկան էր: Մյուս շունը, ըստ տեղեկությունների, շարունակում է մնալ կարանտինում, չնայած որ նրա վերջին մի քանի թեստերի արդյունքներն արդեն բացասական են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:










