Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մարտի 31-ին մահացել է 5 մարդ. РИА Новости
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում մարտի 31-ին կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 մարդ, սակայն նրանք բոլորն էլ ունեցել են ուղեկցվող հիվանդություններ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի օպերատիվ շտաբին:
«Պացիենտների տարիքը 61-74 էր: Նրանցից 4-ը գտնվում էին ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բոլորի մոտ էլ առկա էր թոքաբորբ»,- նշված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հիվանդներից երեքն ունեին շաքարային դիաբետ, մեկն էլ՝ օնկոլոգիական հիվանդություն:
Հավելենք, որ վերջին տվյալներով՝ Ռուսաստանում վարակված է 2337 մարդ: Վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 501 նոր դեպք: Մահացածների ընդհանուր թիվը 17 է:










