Թրամփը խոստովանել է, որ միտումնավոր թերագնահատել է կորոնավիրուսի սպառնալիքը մարդկանց հույս տալու համար․ Business Insider
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հենց ամենասկզբից իմացել է, որ հազարավոր ամերիկացիներ կարող են մահանալ, սակայն շարունակել է վարակի սպառնալիքին չափից շատ կարևորություն չտալ, որպեսզի երկրի համար պահպանի լավատեսությունն ու մարդկանց հույս տա, գրում է businessinsider.com կայքը։
Երեքշաբթի Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Թրամփին հարց են ուղել՝ արդյոք նա ամերիկացիներին կեղծ ապահովության զգացում է ներշնչել՝ ասելով, որ վարակը շուտով կվերանա՝ չնայած պարզ էր, որ վարակման դեպքերի քանակը և մահվան թիվը պետք է աճեին։
«Ես գիտեի ամեն բան։ Գիտեի, որ կարող է՝ սարսափելի բան ստացվել, գիտեի, որ զարգացման դրական սցենար նույնպես կարող էր լինել: Չեմ ցանկանում բացասական մարդ լինել: Իրապես շատ հեշտ է բացասական տրամադրված լինել այս ամենի վերաբերյալ։ Սակայն ցանկանում եմ մարդկանց նաև հույս տալ: Մենք մեր երկրի համար ամենադժվար ժամանակաշրջանն ենք ապրում»,- հավելել է նա։
Այս հայտարարությունն արվել է, երբ Սպիտակ տան կորոնավիրուսի գծով օպերատիվ խումբը զգուշացրել է, որ համավարակի հետևանքով երկրում կարող է 100 000-ից մինչև 240 000 մարդ մահանալ։
Trump: "I knew everything. I knew it could be horrible and I knew it could be maybe good" pic.twitter.com/KWPbdQV3dz
— Josh Marshall (@joshtpm) March 31, 2020










