Թրամփը հույս է հայտնել, որ դժվարին երկու շաբաթից հետո թունելի վերջում լույս կնշմարվի. TACC

02:45 • 01.04.20

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առաջիկա երկու շաբաթները բավականին բարդ են լինելու Միացյալ Նահանգների համար: Այս մասին Թրամփը նշել է Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Փոխանցում է TACC գործակալությունը:

«Ստիպված կլինենք հաղթահարել անչափ դժվարին երկու շաբաթ»,- ասել է Թրամփն ու հույս հայտնել, որ այս ամենից հետո թունելի վերջում լույս կնշմարվի, ինչպես տեղեկացնում են որոշ փորձագետներ:

Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցում է 185 000-ը: Միայն մեկ օրում գրանցվել է վարակման շուրջ 22 000 նոր դեպք: Մահացությունների ընդհանուր թիվն է 3789: