Ժնևում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի 9 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. China.org
Ժնևում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի 9 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին գրում է china.org կայքը` հղում անելով Ժնևում ՄԱԿ-ի տեղեկատվական ծառայության ղեկավար Ալեսանդրա Վելուչիին:
Վելուչին նշել է, որ հիվանդների ինքնության գաղտնիությունը պահելու նպատակով նրանց մասին լրացուցիչ տեղեկություն չի հաղորդվի:
«ՄԱԿ-ը սերտորեն համագործակցում է Շվեյցարիայի կառավարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման և պատրաստվածության բարձրացման նպատակով»,-հայտարարել է տեղեկատվական ծառայության ղեկավարը:
Ավելի վաղ, մարտի 28-ին Վելուչին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել էր, որ ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի աշխատակիցներից կորոնավիրուսով վարակվել է 78 մարդ:
Մարտի 31-ի դրությամբ Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 16 176-ի, մահվան դեպքերը 373-ն են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:










