ԱՄՆ-ում բժիշկները մի քանի անգամ հրաժարվել են թեստավորել ուսանողին, որը մահացել է կորոնավիրուսից. The Detroid News
ԱՄՆ-ում բժիշկները մի քանի անգամ հրաժարվել են թեստավորել Միչիգանի համալսարանում սովորող ուսանողին՝ կործանելով նրա կյանքը: Այս մասին հայտնում է The Detroid News-ը:
Համալսարանի վերջին կուրսում սովորող 25-ամյա Բեսի Օֆիոնգի քույրը՝ Ասարին, պատմել է, որ եղբայրը բարձր ջերմություն ուներ, թուլություն և հևոց: Այդ իսկ պատճառով էլ դիմել է հիվանդանոց, սակայն բժիշկները հրաժարվել են կորոնավիրուսի ստուգման թեստ անցկացնել:
Հերթական այցի ժամանակ Օֆիոնգին ախտորոշել են բրոնխիտ, իսկ երբ տղայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նոր միայն թեստ են անցկացրել, որի պատասխանը դրական է եղել: Կյանքի վերջին շաբաթը նա անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում, մահացել է մարտի 28-ին:










