Պարետի որոշմամբ՝ աշխատող քաղաքացիները տեղաշարժի համար գործատուի կողմից տրված տեղեկանք պետք է ունենան
ՀՀ ողջ տարածքում տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումները 10 օրով երկարաձգելուց հետո պարետը դրանք խստացնելու, հասարակական տրանսպորտի գործունեությունը կասեցնելու և այլ նոր սահմանափակումների մասին որոշում է կայացրել:
Բացի այդ, հրապարակվել է տեղաշարժի թերթիկի նոր տարբերակը, ինչպես նաև տեղեկանքի նմուշը, որն աշխատող քաղաքացուն պետք է տրամադրվի գործատուի կողմից:










