Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 50 000-ը, նախօրեին գրանցվել է մահվան 124 դեպք․ «ՌԻԱ Նովոստի»

14:16 • 02.04.20

Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 50 468-ի, որից 3160-ը՝ մահվան ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, գրում է ria.ru-ն։

IRINN հեռուստաալիքի եթերում նա հայտնել է, որ անցած օրվա ընթացքում Իրանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2875 նոր դեպք և 124 մահ:

Ընդ որում, Ջահանփուրի խոսքով, ապաքինվել է առնվազն 16 711 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 045 դեպք, 47 245-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 576 մարդ։