Նեթանյահուն երկրորդ անգամ ինքնամեկուսացել է․ «ՌԻԱ Նովոստի»
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրի առողջապահության նախարար Յաակով Լիցմանի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո կրկին ինքնամեկուսացել է, հայտնել է կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Աննա Յոնաթան-Լեուսը, գրում է ria.ru-ն։
«Վարչապետը մինչև հաջորդ չորեքշաբթի կմնա մեկուսացման մեջ՝ առողջապահության նախարար Յաակով Լիցմանի մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին հաղորդագրության պատճառով։ Որոշումը կայացվել է վարչապետի բժիշկ Բերկովիչի խորհրդով և առողջապահության նախարարության ցուցումներին համապատասխան»,-հայտնել է Յոնաթան Լեուսը։
Առաջին անգամ Նեթանյահուն ինքնամեկուսացել էր մարտի 30-ից ապրիլի 1-ը։ Իսրայելի վարչապետն ինքնամեկուսացել էր աշխատակցուհիներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո, թեև Նեթանյահուն անմիջականորեն չէր շփվել նրա հետ: Վարչապետի, նրա ընտանիքի և մերձավորների մոտ կորոնավիրուս չէր հայտնաբերվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանի և նրա կնոջ մոտ ախտորոշել են կորոնավիրուս:
Նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ամուսինները մեկուսացվելու են: Բժիշկների առաջարկությունով՝ Լիտցմանին թույլատրվում է առղջապահության նախարարի լիազորություններն իրականացնել տանից:










