ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորումում անցկացվել են հրետանավորների գործնական պարապմունքներ

17:57 • 02.04.20

Զինծառայողների մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ ապրիլի 1-ին անցկացվել են գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացազատվել են ուսումնական կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են հրամանատարների գործողությունները մարտական տարբեր իրավիճակներում: