Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի և վայրագությունների զոհերի հիշատակին․ Զոհրաբ Մնացականյան

22:18 • 02.04.20

Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել։

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի և վայրագությունների զոհերի հիշատակին։ Ռիսկերի նվազեցման միջոցառումներն ու մեխանիզմները պետք է ներդրվեն»,-ասված է Մնացականյանի գրառման մեջ։