Չինական քաղաքը կորոնավիրուսի ֆոնին ընդունած «պատմական» օրենքով արգելել է ուտել շների և կատուների
Չինաստանի քաղաքներից մեկը կորոնավիրուսի տարածման ֆոնին արգելել է շների և կատուների միս ուտել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Կենդանիների իրավունքների պաշտպանները տարիներ շարունակ պահանջում են կառավարությունից արգելել ընտանի կենդանիների մսի օգտագործումը սննդի մեջ, և այս օրենքն առաջինն է իր տեսակով, որն արգելում է դա:
Օրենքն ընդունվել է ապրիլի մեկին, 13 միլիոն բնակչություն ունեցող Շենչժեն քաղաքում, և ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:
Չինաստանում որոշ խմբեր կենդանիների իրավունքների պաշտպանության հարցում այս որոշումը «պատմական են բնորոշել»:
Չինական Յույլինում անցկացվող ամենամյա միջոցառումը, որի ժամանակ տարբեր կենդանիների են դաժանորեն սպանում ու ուտում, ամենահակասական միջոցառումներից մեկն է Չինաստանում, այստեղ դաժանորեն սպանում են շներին և ջահերով խորովում մինչ ուտելը: Բացի շներից, այս միջոցառման ժամանակ ուտում են նաև գորտերի, օձերի ու կրիաների:
Շենչժենում ընդունված օրենքը սննդի համար պիտանի ընտանի կենդանիների 9 տիպ է առանձնացրել. խոզեր, կովեր, այծեր, էշեր, նապաստակներ, հավեր, բադեր, սագեր և աղավնիներ:










