Ուկրաինայում թույլատրել են բռնի հոսպիտալացնել կորոնավիրուսի ախտանիշներով քաղաքացիներին. Կոմսոմոլսկայա պրավդա

01:48 • 02.04.20

Ուկրաինայում թույլատրել են բռնի հոսպիտալացնել կորոնավիրուսի ախտանշաններով քաղաքացիներին: Նման որոշում է կայացվել ապրիլի 1-ին նախարարների կաբինետի կողմից, հայտնում է kp.ru-ն՝ հղում տալով ուկրաինական կառավարության կայքին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում  օրվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր առմամբ վարակվածների թիվը հասել է 794-ի:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր երկրում մահացել է 20 մարդ, ապաքինվել 13-ը: