ՆԱՍԱ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի գաղափարների մրցույթ է հայտարարել իր աշխատակիցների շրջանում. РИА Новости

02:47 • 02.04.20

ՆԱՍԱ-ն հայտարարել է իր աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ գաղափարների մրցույթ հայտարարելու մասին: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն՝ հղում տալով կազմակերպության կայքին: 

«Սպասում եմ, թե ինչ գաղափարներ կունենանք, և ինչպես դրանք կկարողանան նպաստել Covid-19-ի դեմ պայքարին»,- փաստաթղթում մեջբերվում են վարչության տնօրեն Ջիմ Բրայդենստայնի խոսքերը:

Մասնավորապես, ՆԱՍԱ-ն մտադիր է կենտրոնանալ 3 ուղղություններում. անձնական հիգիենայի պարագաներ, թոքերի արհեստական օդափոխության սարքեր և կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների կանխատեսում: