Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի ֆոնին 9 մարդ է թունավորվել էթիլ սպիրտից. նրանցից 4-ը մահացել է

12:56 • 02.04.20

Ադրբեջանում մարտի 21-31-ն ընկած ժամանակահատվածում «էթիլ սպիրտից թունավորում» ախտորոշմամբ Կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանության բաժանմունք է ընդունվել 9 հիվանդ, որոնցից 4-ը մահացել Է:

Այս մասին հայտնել են Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումից, գրում է minval.az-ը։

Առողջապահության նախարարության վերլուծական փորձաքննության կենտրոնը էթիլ սպիրտով թունավորման դեպքերի հարցով դիմել է քաղաքացիներին:

«Էթանոլի լուծույթը, որը վաճառվում է դեղատներում, խորհուրդ է տրվում օգտագործել միայն ախտահանիչ նպատակներով: Դրա օգտագործումը վտանգավոր և անթույլատրելի է», - նշել են Կենտրոնում։

Ըստ worldometers.info կայքի տվյալների՝ Ադրբեջանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 400 դեպք, 5 մարդ մահացել է: