Իրանի խորհրդարանի նախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Associated Press

20:27 • 02.04.20

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ վերջինս Իրանի կառավարության շրջանում կորոնավիրուսով վարակված ամենաբարձրաստիճան պաշտոնյան է:

Իրանի խորհրդարանը Լարիջանիի հիվանդության մասին հայտնել է իր կայքում՝ տեղեկացնելով, որ վերջինս բուժում է ստանում և գտնվում է կարանտինի մեջ:

Իրանի առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսից երկրում մահացել է 3160 մարդ, վարակակիր է ավելի քան 30 500-ը: