Սոցիալական աջակցությամբ տրվող դրամը շուտ պետք է հասնի մարդկանց, որովհետև հետո թանկացումների պատճառով այդ գումարով ավելի քիչ բան հնարավոր կլինի ձեռք բերել. Էդմոն Մարուքյան
Որքան հնարավոր է, սոցիալական աջակցությամբ տրվող դրամը շուտ պետք է հասնի մարդկանց․ որքան շուտ հասնի, այնքան ավելի շատ բան կարող են գնել խանութներից: Ամեն օր թանկացումներ կան և այն փողով, որ պետք է հասնի մարդկանց, գնալով ավելի քիչ բան է հնարավոր լինելու ձեռք բերել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Կառավարության ներկայացրած սոցիալական աջակցության ծրագրերին:
Պատգամավորի խոսքով՝ ողջունելի է, որ սոցիալական աջակցություն ստանալու համար դիմումներն օնլայն տարբերակով են լինելու, քանի որ հակառակ դեպքում կարող են մարդկային կուտակումներ լինել, և կորոնավիրուսի տարածման վտանգ առաջանա, բայց օնլայն տարբերակը պետք է լինի պարզ ու հասկանալի:
Անդրադառնալով հասցեական աջակցության մասին Կառավարության մտահոգություններին՝ Մարուքյանը նշեց, որ դա ապահովելու համար կարելի է դիտարկել, օրինակ, կոմունալ վճարների, խանութների կտրոնների տրամադրման տարբերակ, որպեսզի դրանք հնարավոր չլինի այլ կերպ օգտագործել:
Մանրամասները՝ տեսանյութում:










