Մեքքայում և Մեդինայում 24-ժամյա պարետային ժամ է սահմանվել. «Ալ-Ջազիրա»

20:56 • 02.04.20

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կորանավիրուսի պատճառով պարետային ժամ են սահմանել մահմեդական աշխարհի համար կարևորագույն սրբավայրեր հանդիսացող Մեքքա և Մեդինա քաղաքներում: Ինչպես հաղորդում է «Ալ-Ջազիրան», 24-ժամյա պարետային ժամը սահմանվել է մինչև իշխանությունների հաջորդ ծանուցումը:

Այժմ քաղաքների բնակիչները չեն կարող դուրս գալ տնից, բացառությամբ՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ինչպես օրինակ՝ սննդամթերք գնելու, բուժօգնություն ստանալու համար, այն էլ 06:00-15:00-ի սահմաններում:

Դադարեցվում է ամեն տեսակի կոմերցիոն գործունեությունը, աշխատել թույլատրվում է միայն դեղատներին և մթերային խանութներին: Բացառություն են կազմում զինծառայողները, անվտանգության ծառայությունների և ԶԼՄ-ների, ինչպես նաև բուժհաստատությունների աշխատակիցները:

Թագավորության տարածքում ապրիլի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 1885 դեպք է արձանագրվել, 21 մարդ մահացել է, 328-ն՝ ապաքինվել: